• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:29, 27 Սեպտեմբեր 2014

Թուրք պատգամավորը հետաքրքրվում է սիրիացի փախստականների մեջ հայերի քանակով

Թուրք պատգամավորը հետաքրքրվում է սիրիացի փախստականների մեջ հայերի քանակով

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Նևզաթ Քորքմազը գրավոր հարցադիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալային՝ պահանջելով Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների հարցով պարզաբանումներ տալ:

Քորքմազի պնդմամբ
՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների պատճառով Թուրքիա անցած փախստականների մեջ կան ինչպես «Քրդական բանվորական կուսակցությանը» աջակցողներ, այնպես էլ 1915 թվականին Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայից հեռացածների զավակներ: Ինչպես տեղեկացնում է թուրք պատգամավորը, հայկական արմատներ ունեցող փախստականները չեն պատրաստվում վերադառնալ Սիրիա, քանի որ վերադարձել են իրենց պապերը հողը: Ըստ այդմ, Քորքմազը կարծում է, որ  նրանք Թուրքիա են եկել որոշակի նպատակով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:

Ելնելով վերոնշյալից՝ Քորքմազը  հետևյալ  հարցերն է ուղղել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալային.

«Սիրիայից Թուրքիա եկած փախստականների ինքնությունը և գաղթելու նպատակները մանրամասն ուսումնասիրող սոցիալական, քաղաքական ուսումնասիրություններ և վերլուծություններ ունե՞ք:

Այդ անձանց շրջանում հայտնաբերվել են արդյո՞ք ահաբեկչական խմբավորման անդամներ կամ այլ նպատակների համար Թուրքիա եկածներ:

Սիրիացի փախստականների շրջանում
ինչքա՞ն է 1915-ին հայերի տեղահանության (Հայոց ցեղասպանություն)  ժամանակ Թուրքիայից աքսորված հայկական ծագում ունեցողների քանակը:

Որևէ գնահատական անո՞ւմ եք առ այն, որ այս հետ գաղթը կարող է լինել Հայկական սփյուռքի կողմից  2015-ի նախաշեմին Հայոց ցեղասպանության 100-ամյակի գործողություններից մեկը:

Դեռևս 57-րդ կառավարության ժամանակ Ձեր նախարարությանն առընթեր ստեղծված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ծրագիրը» արդյո՞ք շարունակում է իր գործունեությունը: Վերջին 5 տարվա ընթացքում որևէ միջոցառում անցկացվե՞լ է»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}