Քաղաքական08:38, 27 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի խորհրդարանի նախագահը Ավստրալիայում զբաղված է Ցեղասպանությունը հերքելով

Ավստրալիայում գտնվող Թուրքիայի
խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը «Sydney
İntercontinental» հյուրանոցում կազմակերպված մամուլի
ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին: Հերթական անգամ
շարունակելով Անկարայի ժխտողական քաղաքականությունը` Չիչեքը նշել է, որ Ավստրալիա
կատարած այցի նպատակներից մեկն էլ ուղղակիորեն առնչվում է 1915 թվականի պատմական
իրադարձությունների պարզաբանումը: Նա իր դժգոհությունն է հայտնել, որ Ավստրալիայի որոշ
նահանգային խորհրդարաններ բանաձևեր են ընդունել ցեղասպանության մասին:
«Մենք1 իշխանություն-ընդդիմություն, միահամուռ կերպով միջազգային հանրությանը 1915-ի դեպքերի վերաբերյալ բացեիբաց մարտահրավեր ենք արել: Ասել ենք, որ մեր արխիվները բաց են: Դա խորհրդարանների խնդիրը չէ, նրանք չեն կարող պատմական դեպքերի մասին իրավական վճիռներ կայացնել, որովհետև խորհրդարանները միջազգային դատարաններ չեն, ոչ էլ պատմաբանների հաստատություն: Խորհրդարանները ներկայի ու ապագահի կառուցողներն են, խաղաղության, բարեկամության և համագործակցության մեջ ներդրում կատարողները»,- ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` ասել է Չիչեքը` ևս մի անգամ շեշտելով, որ եթե անկախ հանձնաժողով կազմվի և արխիվներն ուսումնասիրվեն, Թուրքիան կընդունի արդյունքները ու կառերեսվի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |