Տարածաշրջան11:55, 01 Հոկտեմբեր 2014
Թուրքիայի կառավարությունը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ անցկացնելու համար միջնորդագիր է ներկայացրել մեջլիս

Թուրքիայի կառավարությունը
միջնորդագիր է ներկայացրել մեջլիս, որով նախատեսվում է թուրք զինվորների ներգրավել
Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ
պայքարող միջազգային կոալիցիայի մեջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր աքթուել» լրատվական կայքը, կառավարությունը մեջլիսից թույլտվություն է խնդրում 2 հարցում.
- Թուրք զինվորների մասնակցությունը սահմանի մյուս կողմում անցկացվող գործողություններին:
- Օտարերկրյա զինվորների տեղակայում Թուրքիայում :
Միջնորդագրում նշվում է, որ Թուրքիայի հարավում ցամաքային սահմանի
երկայնքով ազգային անվտանգությանը սպառնացող զարգացումները վերջին շրջանում ավելացել
են, Իրաքի հյուսիսային շրջանում շարունակում են գործել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»
զինյալները:
Կառավարության
դիմումը կքննարկվի հոկտեմբերի 2-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |