Տարածաշրջան13:33, 03 Հոկտեմբեր 2014
Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում իրաք-սիրիական սահմանին

Հոկտեմբերի
2-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովն ընդունեց Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն»
ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություներ անցկացնելու համար կառավարության
միջնորդագիրը:
Թուրքական «Վաթան» թերթի տեղեկացմամբ՝ միջնորդագրի հաստատումից հետո Թուրքիայի իրաք-սիրիական սահմանի երկայնքով ակտիվություն է նկատվում. զրահատեխնիկա է կուտակվում, իսկ «Կոմանդոների» հետևակային ստորաբաժանումները պատրաստ սպասում են ռազմական գործողությունների անցկացմանը:
ԱՄՆ-ը
դրական է գնահատել մեջլիսի կողմից կառավարության միջնորդագրի հաստատումը, որով թույլտրվում
է ԻՊ-ի
դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
Պետքարտուղարության մամուլի խոսակ Ջեն Փսակին ողջունել է մեջլիսի որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները թուրք պաշտոնյաների հետ:
Իսկ
ահա Իրանը քննադատել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը: Իրանի արտգործնախարար Ջևադ
Զարիֆը զանգահարել է թուրք գործընկերջը՝ Մևլութ Չավուշօղլուին, և ասել, որ տարածաշրջանի
երկրները պետք է պատասխանատվությամբ մոտենան հարցին և խուսափեն իրավիճակի վատթարացումից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |