• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:50, 03 Հոկտեմբեր 2014

Հակահայկական «Թալեաթ փաշա կոմիտեն» պատրաստվում է 2015-ին

Հակահայկական «Թալեաթ փաշա կոմիտեն» պատրաստվում է 2015-ին

Թուրքիայի առավել ակտիվ հակահայկական գործունեություն ծավալող կազմակերպություներից «Թալեաթ փաշա կոմիտեն» ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին հայտարարել է նշյալ կազմակերպության ղեկավար Իսմաիլ Հաքքը Փեքինը՝ Ադրբեջանական «vesti.az»-ին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին, թե նրա կարծիքով արդյո՞ք Էրդողանը կընդունի 2015-ի ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու հայկական կողմի հրավերը, Փեքինը պատասխանել է, որ չի սպասում, թե Էրդողանը կընդունի այդ հրավերը, քանզի դա կնշանակի ընդունել նաև հայերի «պնդումները»: Նա ավելացրել է նաև, որ հրավերի ընդունումը Թուրքիայում ուժեղ հակազդեցության կհանդիպի և որևէ պետական գործիչ չի ցանկանա այդ կերպ մտնել պատմության մեջ:

Իսկ լրագրողի այն հարցին, թե թուրքական կողմը ինչպիսի՞ միջոցառումներ է նախատեսում հակազդելու համար Հայող ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, Փեքինը պատասխանել է. «Այս պահին պետության կողմից իրականացվող բացահայտ մեծամասշտաբ միջոցառումներ չեն նշմարվում, սակայն իմ տեղեկություններով որոշ կազմակերպությունների հետ միասին այդ թեմայով գրքեր են հրատարակվելու: Դրանից բացի «Թալեաթ փաշա կոմիտեն» 2014 թ.-ի հոկտեմբերի 12-ին խորհրդակցական ժողով է հրավիրելու, որտեղ բոլորին կներկայացնենք 2015-ի մեր ճանապարհային քարտեզն ու գործողությունների ծրագիրը»:

Թուրքական «Ուլուսալքանալ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հակահայ գործիչը տեղեկացրել է, որ նախատեսում են աշխարհի տարբեր երկրներում անցկացնել բազմաթիվ գիտաժողովներ, հեռարձակել հաղորդումներ տարբեր ռադիոկայաններով ու հեռուստաալիքներով:
Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}