Տնտեսական07:04, 07 Հոկտեմբեր 2014
Թուրքիան որոշել է GAP-ի ոռոգման ցանցի կառուցման ներդրումների ծրագրից դուրս մղել օտար ներդրողներին

Թուրքիայում դեռևս 1980-ականներին սկսված «Հարավ-արևելյան Անատոլիա» վիթխարի նախագծի մեջ ներառված ոռոգման ցանցի շինարարությունը որոշել է իրականացնել ինքնուրույն: Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիան չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իսպանիայի ու Իսրայելի հետ կնքած պայմանագրերը, որոնք վերաբերում են այդ երկրների կողմից նշյալ նախագծի ոռոգման ցանցի կառուցման ֆինանսավորմանն ու վարկավորմանը: Ոռոգման ցանցի ողջ նախագիծը ֆինանսավորելու է պետությունը: Նշվում է նաև , որ Թուրքիան կշարունակի Սիրիայի համար ժամում 500 խմ ջուր բաց թողնել:
Նշենք, որ GAP-ը բաղկացած է Եփրատ և Տիգրիս գետերի վրա ոռոգման ու էներգետիկ արտադրության 13 նախագծի փաթեթից: Դրա շրջանակներում նախատեսվում էր կառուցել 22 ամբարտակ, 19 հիդրոէլեկտրակայան և ոռոգել 1.7 միլիոն հա հողատարածք, որը կազմում է Թուրքիայի ոռոգվող ողջ տարածքի 20 տոկոսը:
Նախագիծն ընդգրկում է 73.863 քկմ տարածք (թուրքական Քուրդստանի հարավ-արևմտյան և կենտրոնական մասերը` ներառյալ Ադեյաման, Դիարբեքիր, Գազիանթեփե, Մարդին, Սղարթ, Ուրֆա, Շրնակ և Բաթման նահանգները), նույնն է թե` Թուրքիայի 9.4 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |