Տարածաշրջան09:34, 07 Հոկտեմբեր 2014
Քրդերի առաջնորդն Անկարայի ժամանակ է տվել մինչև հոկտեմբերի 15-ը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը (Ափո)
դժգոհություն է հայտնել քրդական հարցի կարգավորում կոչվող գործընթացից: Այս մասին,
ըստ «CNNTurk» լրատվականի, լրագրողներին հայտնել է բանտարկյալ առաջնորդին տեսակցած
եղբայրը` Մեհմեթ Օջալանը: Քրդերի առաջնորդը ժամանակ է տալիս թուրքական իշխանություններին`
կարգի գցելու քրդական հարցի լուծման գործընթացը:
«Հարցի լուծման համար մենք կսպասենք մինչև հոկտեմբերի 15-ը: Մեր ասելիքը կփոխանցնենք նրանց: Դրանից հետո մեզ անելու ոչինչ չի մնա: Թե չէ ինչի՞ նման է, լուծում են ասում, բայց դա չկա, բանակություններ են ասում, բայց բանակցություններ չկան»,- ըստ Մեհմեթի` ասել է Ափոն:
«Իրաքը և Սիրիան ահաբեկած «Իսլամական պետություն» (ԻՊ) զինյալ խմբավորման վերաբերյալ Օջալանը շեշտել է, որ քրդերի պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվելու է մինչև վերջ: Ըստ Օջալանի` «ԻՊ»-ը ամենամեծ վնասը տալու է ու ամենամեծ փորձանքը լինելու է հենց այն երկրներին ու երկրների համար, որոնք աջակցել են իրեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |