• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:26, 08 Հոկտեմբեր 2014

Արյունալի բախումներ Թուրքիայում. 14 զոհ և բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)

Արյունալի բախումներ Թուրքիայում. 14 զոհ և բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)

Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում և մի շարք այլ քաղաքներում արյունալի բախումներ են ընթանում: Հյուսիսսիրիական հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ: 

Վերջիններս ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ, շրջան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, թեև, ըստ մամուլի հրապարակումների, բախումների ժամանակ գործադրվել է նաև հրազեն: Ընդ որում բախումներ են տեղի ունեցել ոչ միայն ցուցարարների ու ոստիկանների միջև, այլ նաև Քոբանիի համար բողոքի դուրս եկած քրդերի ու Թուրքիայի ազգայնական խմբերի միջև: Էրզրումում մի խումբ ազգայնականներ` զինված խոհանոցային դանակներով, հարձակվել են ցուցարարների վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրանցից շատերին:

Ինչպես բնորոշում է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիան վերածվել է ռազմադաշտի: Ըստ պաշտոնական տվյալների` բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած ընդհարումների հետևանքով կան սպանվածներ Դիարբեքիրում (8 հոգի), Մարդինում (2 հոգի), Շիիրթում (2 հոգի) և Բաթմանում (1 հոգի): Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց ստույգ թիվն առայժմ չի հրապարակվում: «Ջումհուրիյեթ»-ը տեղեկացնում է, որ վիրավորվել է իր ֆոտոլրագրող Նեջաթի Սավաշը:  Վանում բողոքի քայլերիթ դուրս եկած ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներով հրկիզել են Աթաթուրքի արձանը: 

Փողոցային անկարգություններն ու արյունահեղությունը դադարեցնել կարողանալու համար թուրքական իշխանությունները վեց նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ) փողոց դուրս գալն արգելող հրահանգ են արձակել:





Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}