• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:05, 08 Հոկտեմբեր 2014

Զոհերի թիվը Թուրքիայում աճում է

Զոհերի թիվը Թուրքիայում աճում է

Հյուսիսային Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայինների գործած հարձակումների կապակցությամբ Թուրքիայում սկսված խոշորամասշտաբ ցույցերն ուղեկցվել են արյունալի բախումներով: Ընդհարումներ են տեղի ունեցել քուրդ ցուցարարների ու թուրքական ազգայնական խմբերի, ինչպես նաև թուրք ուժայինների հետ: Ըստ մամուլի հրապարակումների` մահվան ելքով զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Դիարբեքիրում, Շիիրթում, Վանում, Մուշում և Մարդինում:

Ինչպես հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը, զոհերի թիվը աճել է` 12-ից հասցնելով 19-ի: Սպանված ցուցարարների մեջ կա նաև 19-ամյա երիտասարդ: Իրավիճակը սրված է հատկապես Դիարբեքիրում, որտեղ քրդական հուզումները լայն թափ են ստացել: Ութ տարվա դադարից հետո առաջին անգամ իշխանությունները Դիարբեքիր քաղաք են մտցրել զրահատեխնիկա, տանկային շարասյուներ և զինվորական ստորաբաժանումներ:

Նախօրեին սկսված բողոքի ալիքը շարունակվում է: Ոստիկաններն արդեն ձերբակալել են շուրջ 100 ակտիվիստի: Հրամայվել է վեց նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ) փողոց դուրս գալու արգելք սահմանել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}