• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:08, 08 Հոկտեմբեր 2014

Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը (ԳՇ) «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակման դեմ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Թուրքական «Սամանյոլու հաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ գլխավոր շտաբի «Ներերկրային կարևոր իրադարձություններ» վերնագրով հայտարարության մեջ հաղորդվում է, որ Իզմիրի Քոնաք գավառի Քադիֆեքալե զինվորական գերեզմանոցի թուրքական դրոշը 150-200 հոգանոց խմբի կողմից իջեցվել է և այրվել: ԳՇ-ի բնորոշմամբ վերջինները եղել են Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ:

Բայազետում գտնվող նախակրթարաններից մեկի բակում գտնվող Աթաթուրքի կիսանդրին էլ 400-500 հոգանոց ցուցարարների կողմից իջեցվել է, իսկ թուրքական դրոշը՝ այրվել: Ըստ աղբյուրի կիսանդրին ու նոր դրոշը պահպանության տակ են առնվել: Վանի Բաշքալի գավառի կենտրոնում գտնվող Աթաթուրքի արձանը նույնպես 100-150 հոգնոց խմբի կողմից ավերվել է: ԶՈՒ գլխավոր շտաբի բնորոշմամբ խմբի անդամները կրկին եղել են ՔԲԿ-ի կողմնակիցներ:

Հաղորդվում է նաև մի շարք վայրերում կրթական հաստատությունների ապակիները կոտրելու և շենքերին վնաս հասցնելու մասին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}