Տարածաշրջան07:23, 10 Հոկտեմբեր 2014
ԻՊ-ի ահաբեկիչները սպառնացել են Էրդողանին (տեսանյութ)
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը «Youtube» վիդեոպորտալում տեղադրած տեսանյութի միջոցով սպառնալիքներ է հղել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Տեսանյութում նշվում է, որ Թուրքիային վտանգ է սպառնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողություններին մաս կազմելու դեպքում:
Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվակայքը նկատել է տալիս, որ «ԻՊ»-ի կողմից պատրաստված տեսանյությում օգտագործվել է չափազանց վատորակ և աղավաղված թուրքերեն: Իսլամսիտ ահաբեկիչները հիշեցնում են, որ Աֆղանստանում մոջահեդների դեմ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը Թուրքիան է կատարում:
«Այսօր էլ ստորաքարշներն էլի շարունակում են իրենց ստորությունները: Հիմա էլ ԱՄՆ-ի առաջնորդությամբ սատանայական դաշինքի մեջ են մտել,- ասվում է տեսանյութում, այնուհետև մահմեդական եղբայրների խալիֆայության անունից Էրդողանին ուղերձ է հղվում է, որ նրա ղեկավարած պետության վերջը գալու է, ու ալլահի ուժը այդ սատանայական դաշինքից ուժեղ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |