Քաղաքական09:08, 10 Հոկտեմբեր 2014
Իրանի նախազգուշացումը Թուրքիային
Իրանի Իսլամական Հանրապետության
փոխարտգործնախարար Հուսեին Էմիր Աբդուլլահիյանը մերձավոր արևելքի ռազմավարական
հետազոտությունների կենտրոնում կազմակերպված «Իրաք և ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքը»
թեմայով միջոցառմանը հանդես է եկել ելույթով:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ»
լրատվականի` Աբդուլլահիյանը հստակորեն շեշտել է, որ Իրանը թույլ չի տալու ոչ ոքի
տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը: Իրանցի դիվանագետը նշել է, որ
եթե ԱՄՆ-ն կամ մեկ այլ պետություն մտադրվի զորք մտցնել Սիրիայի տարածք, ապա դա հղի
կլինի շատ վտանգավոր հետևանքներով:
«Նման նախազգուշացում արել ենք նաև
Թուրքիային»,- նշել է Իրանի փոխարտգործնախարարը` հավելելով, որ Իրանը օգնություն է
ցուցաբերում Սիրիային Քոբանիում ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու
համար` առանց մանրամասնելու, թե ինչ տեսակ
օգնության մասին է խոսքը:
Աբդուլլահիյանը նաև նշել է, որ «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից պաշարված քրդաբնակ Քոբանիի
աղետյալ վիճակը հարթելու համար Իրանը երկխոսում է տարածաշրջանի երկրների, այդ
թվում նաև Թուրքիայի հետ, որը կարևոր դեր կարող է ունենալ սիրիացի փախստականներին
իրենց հայրենիք վերադարձնելու գործում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |