Տարածաշրջան08:13, 13 Հոկտեմբեր 2014
Էրդողանին ուղեկցող ոստիկական ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող
ավտոշարասյունում վթար է եղել: Գյումուշահե կատարած նախագահի այցից հետո Մալաթիա
վերադառնալու ճանապարհին նրան ուղեկցող ոստիկանական ավտոբուսը կեսգիշերին Սվաս
նահանգի Իմրալը շրջանում կողաշրջվել է: Որպես վթարի պատճառ նշվում է անձրևային
եղանակի պատճառով ճանապարհներին առաջացած
սայթաքուն ծածկույթը: Ողբերգական վթարի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ
ոստիկաններ:
Ըստ թուրքական «Ջումհյուրրիյեթ» լրատվականի` Մալաթիայի նահանգապետ Սուլեյման Քամչըն պաշտոնապես հայտնել է, որ ավտովթարի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, 3 հոգի էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ վիրավորների թիվը հասնում է 35-ի: Սվասի նահանգապետն էլ նշել է, թե վիրավորների թիվը 17 է, իսկ ծայրահեղծ ծանր վիճակում գտնվողներինը` 9:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |