• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 18:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:39, 14 Հոկտեմբեր 2014

«Թալեաթ փաշա» կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

«Թալեաթ փաշա» կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի «Թալեաթ փաշա» կոմիտեն անհանգիստ դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:  Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015 թվականի ծրագիր: Օրակարգում, ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվակայքի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ պայքարը: Ժողովի բացումն արել է ադրբեջանցի դաշնակահար Ահմեթի Ջաֆերն իր կենդանի կատարմամբ:

Մասնակիցների թվում է եղել նույն ինքը` տխրահռչակ Դողու Փերինչեքը, ով գլխավորում է «Թուրքիայի աշխատավորակ կուսակցություն»-ը: Կոմիտեի նախագահ Իսմաիլ Հաքքը Փեքինը Հայոց ցեղասպանության փաստերն անվանել է ստահոդ և ելույթ ունեցել ժխտողականության դիրքերից: Նա տեղեկացրել է, որ իրենց աշխատանքային պատվիրակությունը հունվարին կմեկնի Հունաստան, որպեսզի ձախողման մատնի վերոնշյալ բանաձևը: Նույն այդ ժամանակ, երբ ՄԻԵԴ-ում քննվելու է Փերինչեքի գործով հայցը, կոմիտեն իբր Եվրոպայով մեկ Փերինչեքին սատարող միջոցառումներ է անցկացնելու:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}