• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:35, 15 Հոկտեմբեր 2014

Անկարայի քաղաքապետ. «Քրդական կենցաղով ապրող աթեիստ հայեր կան»

Անկարայի քաղաքապետ. «Քրդական կենցաղով ապրող աթեիստ հայեր կան»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի արևելքում քրդական կենցաղով ապրող սակայն արմատներով հայ աթեիստներ կան:
Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը, քաղաքապետի գրառումները սկանդալային համարելով, տեղեկացնում է, որ Գյոքչեքն իր էջում տեղադրել է նաև մի տեսանյութ, որը շրջանառության մեջ էր մտել քրդական հարցի լուծման գործընթացից առաջ՝ օգտագործվելով հիմնականում քարոզչական նպատակներով: Տվյալ տեսանյութում մի քանի մարդիկ, ըստ պնդումների «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ, ծաղրում են նամազը:
Գյոքչեքը հետյևալ գրառումներն է կատարել.

«Արևելքում ազգի գոյության և միասնականության պահպանության համար իրենց կյանքը վտանգող, Իսլամի համար աշխատող մեր քուրդ եղբայրներին ողջունում եմ:

Սակայն արևելքում քրդական կենցաղով ապրող, բայց իրականում արմատներով հայ աթեիստներ կան (սա չի վերաբերում հայրենիքին կապված մեր հայ եղբայրներին)»:
Հայերի մասին գրառումից հետո Գյոքչեքը տեղադրել է վերոհիշյալ տեսանյութը՝ գրելով, որ նրանց նման ՔԲԿ-ականները ոչ խաղաղության գործընթաց են ուզում, ոչ էլ ցանկանում են, որ պատերազմը ավարտվի և նրանց անվանել է իսլամի թշնամիներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}