Տարածաշրջան13:45, 16 Հոկտեմբեր 2014
«Ագոս»-ն իրավական գործընթաց է սկսել իր ադրբեջանցի թղթակցին պաշտպանելու համար

Ստամբուլում հրատարակվող «Ագոս» թերթին թղթակցող ադրբեջանցի լրագրողուի Արզու Գեյբուլլաևայի հասցեին հայատյաց շրջանակների կողմից շարունակվում է սպառնալիքների տարափը թե Թուրքիայում, թե Ադրբեջանում: Գեյբուլլաևան հայկական պարբերականի հետ աշխատելու համար թիրախ է դարձել սեփական երկրի լրագրողական հանրության համար:
Ադրբեջանցի լրագրողուհին
Twitter-ի միջոցով տեղեկացրել է, որ Թուրքիայից մահվան սպառնալիք է ստացել:
Ֆեյսբուքյան մի օգտատեր սպառնացել է սպանել Գեյբուլլաևային` վերջինիս շուն
անվանելով և խորհուրդ տալով վայելել ապրելու համար մնացած վերջին օրերը: «Ագոս»
պարբերականն իր թղթակցին ուղղված նման սպառնալիքի կապակցությամբ իրավական
գործընթաց է սկսել:
Ադրբեջանցի հալածյալ լրագրողին աջակցություն են հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Թուրքիայի լրագրողական համայնքը: Իսկ գրողների միջազգային միությունը (PEN) Ադրբեւանի և Թուրքիայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել`Գերբուլլաևայի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |