Տարածաշրջան08:46, 16 Հոկտեմբեր 2014
Թուրքիայի անտառների 60 տոկոսը հրդեհվելու վտանգի մեջ է
Թուրքիայի գլխավոր
անտառապետի տեղակալ Մեհմեթ Զեքի Թեմուրն ահազանգել է, որ պետության տարածքի
անտառների գրեթե 60 տոկոսը հրդեհման վտանգի տակ են: ԵԱՀԿ-ի նախաձեռնած
հրդեհականխման և հրդեհների ռիսկերի նվազեցման մեխանիզմները զարգացնելու նախագծի
շրջանակներում Անթալիայում կայացել է միջազգային համաժող: Աշխարհի 55 երկրից մասնակիցների
թվում եղել են նաև պատվիրակներ Հայաստանի, Ադրբեջանից:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, Զեքի Թեմուրը համաժողովում ներկայացրել է անտառային հրդեհներից խուսափելու Թուրքիայի ռազմավարությունը: Ըստ նրա հաղորդած տվյալների` Թուրքիայում 12.5 մլն հեկտար անտառածածկ տարածք հրդեհման վտանգի տակ է: Հիշեցրել է, որ 2003-2012թթ. հրդեհվել է 9.500 հեկտար անտառային տարածք: Իսկ 2014-ին բռնկված հրդեհների հետևանքով մոխիրների է վերածվել 2.943 հեկտար անտառ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |