• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:30, 20 Հոկտեմբեր 2014

Թուրքական ԶԼՄ. «Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը»

Թուրքական ԶԼՄ. «Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը»

Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «T 24» լրատվականն անդրադարձել է 2008-ին Երևանում կայացած Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շարժառիթներին:

«Ինչպե՞ս է Աբդուլլահ Գյուլը կայացրել Սարգսյանի հետ հանդիպման որոշումը» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Գյուլը Երևան մեկնելու և իր հայ պաշտոնակցի հետ հանդիպելու որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր և «Hurriyet Daily News» լրատվականի գլխավոր խմբագիր Մուրաթ Եթքինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց է անցկացրել:

Այս տեղեկության սկզբնաղբյուր որպես նշվում է բրիտանական «Exeter» համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ջերալդ Մաքլեինի հեղինակած « Abdullah Gul and The Making of Modern Turkey» գիրքը: Հեղինակը նշում է, որ Գյուլը որոշել է ընդունել հրավերը և մեկնել Երևան Մուրաթ Եթքինին ՀՀ նախագահի տված հարցազրույցը կարդալուց հետո միայն: Բացի այդ Գյուլը Եթքինի միջոցով ողջույնի և բարեմաղթանքների ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Երբ 2008-ի օգոստոսի 27-ին թուրքական «Ռադիքալ» թերթում տպագրվում է ՀՀ նախագահի հարցազրույցը, անմիջապես հաջորդ օրը նույն թերթին հարցազրույց է տալիս Գյուլը: Ինչպես ժամանակին լրագրող Եթքինն է պատմել, Գյուլը, ողջույնի և բարեմաղթանքների պատասխան ուղերձ ստանալով Սարգսյանից, նրա նման դրական մոտեցում է հանդես բերել:

«Քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ,- նշում է Մաքլեինն իր գրքում,- Աբդուլլահ Գյուլը Սարգսյանի հետ անձամբ և ուղղակի կապ հաստատաելու համար չկարողացավ օգտվել բնականոն տարբերակներից: Այդ իսկ պատճառով էլ Գյուլը դիմեց ձախ-լիբերալ թերթի լրագրողի օգնությանը»:

Նշվում է նաև, որ միջպետական հարաբերություններում դիվանագիտական խողովակների բացակայության պարագայում միջնորդի յուրահատուկ դերակատարում է ստացել լրագրողը և լրագրությունը: Մուրաթ Եթքինը հետո գոհունակություն է հայտնել, որ թեկուզ մի փոքր, բայց ունեցել է լումա երկու ժողովուրդների մերձեցման գործում: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}