Տարածաշրջան08:31, 23 Հոկտեմբեր 2014
Ստորագրվել է թուրք-ամերիկյան ռազմաարդյունաբերական համագործակցության պայմանագիր
Ամերիկյան
«Lockcheed Martin» և թուրքական «Roketsan» ընկերությունների միջև ստորագրվել է
«F-35» տիպի ռազմական ինքնաթիռներին կցվող հեռահար հրթիռների համատեղ արտադրության
մասին պայմանագիր: Ըստ թուրքական «Մայնեթ» լրատվականի` այդ պայմանագրի ստորագրումը
եղել է առաջին պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Անկարայում նորանշանակ
ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:
Երկու ընկերությունների ղեկավարները բարձր են գնահատել ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմաարդյունաբերական համագործակցությունը: «Lockcheed Martin»-ի ղեկավարը մասնավորապես շեշտել է, որ վերջին տարիներին Թուրքիան միջազգային մակարդակով շոշափելի զարգացման է հասել հրթիռների արտադրության գործում: Նրա թուրք գործընկերն էլ վստահություն է հայտնել, որ նշյալ պայմանագիրը ճանապարհ է բացելու դեպի նոր շուկաներ, նոր հորիզոններ և նոր ներդրումներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |