Մշակութային11:44, 24 Հոկտեմբեր 2014
Թուրքիան արագացնում է Անին UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկ ընդգրկելու գործընթացը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ցանկանում է արագացնել հայկական պատմական Անի քաղաքի ավերակները UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը:
Թուրքական «Բեյազ գյունդեմ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել այդ երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
«1000 ու մեկ եկեղեցիների քաղաքը»
2012-ից ներառված
է UNESCO-ի համաշխարհային ժառանգության
ժամանակավոր ցանկում:
Աղբյուրի հաղորդմամբ՝
այժմ աշխատանքներ
են տարվում այն ուղղությամբ,
որ Անին իր տեղը գտնի հիմնական
ցուցակում:
Չելիքի խոսքով իրենք կարևորում
են այդ մշակութային ժառանգության
պահպանումը ու հանձնումը գալիք սերունդներին:
Թուրք նախարարը խոսել է նաև Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ամենակարևոր օբյեկտներից մեկը հանդիսացող Անիում կատարվող աշխատանքների մասին: Վերջինս հաղորդել է, որ այստեղ կատարվող աշխատանքներն իրականացնելու են Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոսական կազմից ու միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը: Նրա խոսքով Սուրբ Փրկիչ եկեղեցու և Մրեն տաճարի վերականգնման աշխատանքներին կներգրավվեն նաև հայ մասնագետներ: Ցանկում ընդգրկվելու են Անիում գտնվող 21 մշակութային օբյեկտ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |