• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:15, 27 Հոկտեմբեր 2014

«ASİMDER»-ը Դավութօղլուին կոչ է արել վերանայել Մահչուփյանին խորհրդական նշանակելու որոշումը

«ASİMDER»-ը Դավութօղլուին կոչ է արել վերանայել Մահչուփյանին խորհրդական նշանակելու որոշումը

Թուրքական «ASİMDER» (Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպությունը ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելու դեմ հայտարարությամբ է հանդես եկել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարով հայտի այդ կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ շատ մտահոգիչ է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի  Էթյեն Մահչությանի նշանակումը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ամեն հոդվածում թուրքերին հորդորում է ներողություն խնդրել  և որը հոդվածներ է գրել «Ագոս» թերթում ու «Զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնք-EH) թերթում վերլուծություններ է հրապարակել:

Գյուլբեյն իր հայտարարության մեջ չի մոռացել կրկին նշել կազմակերպության գլխավոր թեզը դարձած մեղադրանքները հայերի հասցեին՝ ասելով, որ հայերը դաշնակցելով Օսմանյան կայսրությունը մասնատել ցանկացող Ռուսաստանի ու Եվրոպայի հետ, ապստամբություն են բարձրացրել:

Վերջինս նշել է, որ ցեղասպանության 100 ամյակի նախօրեին գուցե այդ նշանակումը քաղաքական մանյովր է, սակայն այդպիսով հայկական լոբբին կսկսի իրեն ավելի վստահ զգալ, իսկ հայկական լոբբինգին ծառայող թուրքական որոշ հասարական կազմակերպություների գործունեության դաշտն էլ ավելի կմեծանա: 

Թուրքական «Յուրթ հաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Գյուլբեյը վարչապետ Դավութօղլուին ու պետական պաշտոյաներին կոչ է արել հրաժարվել այդ նշանակումից՝ ասելով, որ դա իրենց և ASALA-ի գործունեության արդյունքում զոհված դիվանագետների ընտանիքների համար շատ ցավալի է: 

«Հարգելի վարչապետին կոչ ենք անում ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանել»,- եզրափակել է Գյուլբեյը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}