• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:32, 29 Հոկտեմբեր 2014

Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակն ուղղելու մասին

Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակն ուղղելու մասին

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:

Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ  Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա:  Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:

Դեռևս 2007 թվականին թուրքական կառավարությունը բացման շքեղ արարողություն կազմակերպեց 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորգումից հետո: Մինչ որոշ հայեր միամտորեն մասնակցեցին թուրքական քարոզչական հանդիսությանը, ես մի քանի քննադատական հոդված գրեցի, մատնանշելով, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրել հայկական եկեղեցական արարողություն (բացառությամբ տարին մեկ անգամ), և մերժել են եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Դրա փոխարեն, Սուրբ Խաչ եկեղեցին պաշտոնապես ներկայացվել է որպես թանգարան և դրվել  Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, այլ ոչ թե Պոլսո Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: Ավելի ուշ, խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:

Իմ 2007 թվականի հոդվածում չէի գրել  եկեղեցու ցուցանակի վրայի արձանագրության մասին, որտեղ որևէ հիշատակում չկար հայերի վերաբերյալ՝ ոչ անգլերեն, ոչ էլ թուրքերեն: Ստորև ներկայացվում է այդ նախկին արձանագրության վերնագիրն ու առաջին բառերը, որոնք գրված էին անգլերենով.

«Աքդամար կղզի և հուշարձան-թանգարան: Վճարը 5 թուրքական լիրա: Աքդամար կղզի և եկեղեցի: Աքդամար եկեղեցին կառուցվել է վանականների և ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով...»:

Անցյալ շաբաթ, Գլենդելի հայկական գրախանութում, պատահմամբ հանդիպեցի Անկարայի համալսարանի դոցենտ Սենեմ Չևիկին, ով ինձ ցույց տվեց Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի երկու տարբեր լուսանկարները: Առաջինում, որը նա լուսանկարել էր մեկ տարի առաջ, պատկերված էր վերոհիշյալ արձանագրությունը: Իսկ երկրորդում, որն անցյալ ամիս նրա գործընկերներից մեկն էր նկարել, երևում էր նոր արձանագրությունը, որը կառույցը ներկայացնում է է որպես հայկական եկեղեցի.

«Աղդամարի հայկական Սուրբ խաչ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է վանական ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով: Կառուցված է երեքնուկի չորս տերևների ձևով և խաչաձև պլանի համաձայն, եկեղեցին ներսից ծածկված է գմբեթով, իսկ դրսից՝ բրգանման կոնով: Եկեղեցին երկու դարպասներ ունի, մեկը  հարավային, իսկ մյուսը արևմտյան կողմում: Հետագա ժամանակշրջաններում եկեղեցուն կից ավելացվել են Զաքարիա Ա-ի մատուռը, մի ժամատուն և զանգակատուն, իսկ Սուրբ Ստեփանոսի մատուռը կառուցվել է առանձին: Սուրբ Խաչ անունով կառուցված եկեղեցին 1131 թվականին վերածվել է վանքի:  Եկեղեցու ճակատի քարե քանդակների վրայի կրոնական տեսարանները վերցված են Հին ու Նոր Կտակարաններից, պալատական կյանքից, որսի տեսարաններից, ինչպես նաև պատկերված են մարդկանց և կենդանիների նկարներ: Այս պատկերները կարևոր են, քանի որ դրանք եկեղեցին տարբերում են մյուս եկեղեցիներից: Եկեղեցու ներսի պատերին կան տարբեր որմնանկարներ, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից վերցված նկարագրություններ»:

Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:

Ես միայն կարող եմ ենթադրություններ անել,  թե ինչու Թուրքիայի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել Սուրբ Խաչ եկեղեցու բարեփոխված արձանագրության վերաբերյալ: Ահա որոշ հնարավոր պատճառներ.

- Թուրք ցածրաստիճան պաշտոնյաների տգիտությունը, որոնք չեն հասկացել այս փոփոխության գովազդային արժեքը:

- Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների՝ դժկամությունը, վախենալով, որ իրենք ծիծաղելի վիճակում կհայտնվեն, եթե հոխորտալով հայտարարեն մի ակնհայտ բան, որը վաղուց արդեն պիտի արված լիներ:

- Թուրք պաշտոնյաների մտավախությունը, որ թեև վերանայված տեքստի հրապարակայնացումը դրական տպավորություն կստեղծի արտաքին աշխարհում, քննադատության թիրախ կդառնան երկրի ներսում՝ հայերին ծառայություն մատուցելու համար:

- Նորընտիր թուրք ղեկավարների ուշադրության շեղումն այս հարցից՝ այլ ավելի հրատապ խնդիրների պատճառով: Նրանք դեռ կարող են ավելի ուշ այս մասին հայտարարություն անել:

Նույնքան տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմից ոչ մեկը, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը, որևէ բան չի ասել Սուրբ Խաչ եկեղեցու հայկական ծագումը վերահաստատող նոր արձանագրության մասին: 

Մնում է միայն հուսալ, որ Աղթամարի եկեղեցու ցուցանակի այս ուղղումը նախերգանք կլինի հայկական մշակութային ժառանգության նման ճանաչման՝ ամբողջ Թուրքիայի թանգարաններում, եկեղեցիներում և հուշակոթողներում, ներառյալ քաղաքամայր Անին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}