Տարածաշրջան13:26, 30 Հոկտեմբեր 2014
Թուրքիայի Բալու գավառի 8-դարյա հայկական եկեղեցին նախատեսվում է վերականգնել

Թուրքիայի Էլազըղ նահանգի Բալու գավառում
գտնվող ավելի քան 800 տարվա կիսավեր հայկական եկեղեցին նախատեսվում է վերականգնել:
Թուրքական «Մեդյալոժի» կայքի թղթակցի հետ զրույցում Բալուի համայնքապետ Սաիդ Դաղօղլուն
հայտնել է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
կսկսվեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Նա նաև նշել է, որ կապ են պահպանում
հայկական համայնքի հետը այդ ծրագիրն իրականացնելու համար:
Հայկական եկեղեցին 1970-ականներին թիրախ է դարձել գանձ որոնողների համար և էապես վնասվել վերջիններիս ավերիչ գործողություններից: Դաղօղլուն ափսոսանք է հայտնել է, որ տեղի բնակիչները տեր չեն կանգնել հայկական պատմական այդ եկեղեցուն: Նա հույս է հայտնել, որ եկեղեցին կվերականգնվի և հայերին դարձյալ կտեսնեն Բալուում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |