Տարածաշրջան09:28, 01 Նոյեմբեր 2014
Իրաքցի 155 քուրդ մեկնել է Քոբանի` պայքարելու իսլամիստ ահաբեկիչների դեմ

Իրաքյան Քուրդիստանից Թուրքիա անցած քրդական
զինված խմբերը (փեշմերգե) հատել են թուրք-սիրիական սահմանը և ուղղություն բռնել
դեպի Քոբանի` օգնության հասնելու Քոբանի քաղաքը «Իսլամական պետություն»
ահաբեկիչներից պաշտպանող քրդերին: Ռազմական օգնության այդ որոշումը կայացվել է
Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության կողմից:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ փեշմերգեի երկու խումբ, ընդհանուր առմամբ 155 հոգի, գիշերվա ժամը 3-ին արդեն մուտք են գործել Սիրիա: Թուրքական ժանդարմերիական ուժերը մինչև Սիրիայի հետ սահման զրահապատ մեքենաներով ուղեկցել է քուրդ զինյալներին: իսլամիստ ահաբեկիչները, իրաքցի քրդերի գալստյան լուրն առնելով, պայթեցրել են Քոբանի բերող հիմնական մայրուղիները: Բայց աղբյուրի համաձայն` փեշմերգեին ի վերջո հաջողվել է հասնել ու մուտք գործել Քոբանի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |