Տարածաշրջան08:07, 03 Նոյեմբեր 2014
Հակահայ կազմակերպությունը 2015-ին ընդառաջ Թուրքիայում նոր մասնաճյուղեր է բացում
Թուրքիայում գործող հայատյաց
կազմակերպությունը, որը կոչվում է «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի
միություն» (ASIMDER), նոր մասնաճյուղեր է բացել երկրի մի շարք շրջաններում
(Գյունեյդողու, Մարմարա, Քարադենիզ և Էգեյան): Այդ մասին, ըստ «Հաբերլեր»
լրատվականի, հանրությանը հայտնել է կազմակերպության նախագահ Գյոքսան Գյուլբեյը: Այդպիսով
ASIMDER-ը, որի կենտրոնական շտաբը գտնվում է Իգդիրում, արդեն
ներկայացուցչություններ ունի Թուրքիայի 8 նահանգներում: Գյուլբեյը նշել է, որ
նպատակադրվել են ներկայացուցչություններ ունենալ Թուրքիայի բոլոր նահանգներում (81):
Նշենք, որ հակահայ գործունեություն ծավալող սույն կազմակերպությունն ադրբեջանական սերտ կապեր ունի, որոնք օգտագործում է ի վնաս հայության: Վերջերս ASIMDER-ը փոխհամագործակցության համաձայնագիր էր ստորագրել Վիեննայում գործող Ադրբեջանի մշակույթի և գործարարների կազմակերպության հետ: Դրանց հիմնական նպատակը 2015-ին ընդառաջ Եվրոպայում հակահայկական տրամադրություններ ստեղծելն է և հայկական լոբիի դեմ պայքարելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |