Տարածաշրջան15:00, 04 Նոյեմբեր 2014
Թուրքիայի փոխվարչապետը հայկական սփյուռքը համարել է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչնդոտ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կազմակերպած
համաժողովին հյուրընկալված Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը պատասխանել է
արտասահմանցի լրագրողների հարցերին: Հարցուպատասխանն ընդգրկել է նաև հայկական
թեմատիկան:
Լրագրողներից մեկի հարցին, թե որոնք են Թուրքիայի անելիքները Հայոց
ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, Աքդողանն
ասել է, որ հայկական հարցի վերաբերյալ լուրջ «ապատեղեկատվություն» է տարածվում:
Թուրք պաշտոնյայի խոսքով Թուրքիան այդ թեմայով ավելի լուրջ լոբբիստական աշխատանք
պետք է տանի ու «հասարակական դիվանագիտություն» բանեցնի:
Աքդողանը նշել է, որ Ադրբեջանում նույնպես զգայուն են հայկական հարցի
նկատմամբ՝ շեշտելով Ղարաբաղի հարցը:
Վերջինս անդրադարձել է նաև հայկական սփյուռքին՝ ասելով իբր Թուրքիան ջանքեր
է գործադրել հայերի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ նպատակ ունենալով
օգնել նեղության մեջ հայտնված հայերին: Սակայն սփյուռքին այնքան էլ չի հետաքրքրում
այն հանգամանքը, որ Հայաստանում մարդիկ վատ են ապրում ու Հայաստանի տնտեսությունը
անկում է գնում:
Հայաստանում մարդկանց քաղցած լինելու մասին ադրբեջանական քարոզչական թեզերը
կրկնող թուրք պաշտոնյան հայերի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր
խոչնդոտը համարել է սփյուռքը, սական «տուժած» Ադրբեջանի գործոնը ևս չի մոռացել շեշտել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |