Տարածաշրջան11:31, 05 Նոյեմբեր 2014
Թուրք ընդդիմադիրը քննադատել է Դավութօղլուի հայ խորհրդականին

Երեկ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին ելույթ է ունեցել կուսակցության համագումարում, որտեղ սուր քննադատության է ենթակրկել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Թուրքական կառավարության նախաձեռնած թուրք-քրդական հաշտության գործընթացը քննադատելիս Բահչելին անդրադարձել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակված հայազգի Էթյեն Մահչուփյանին, ով ևս ներգրավվծ է հաշտեցման գործընթացի աշխատանքներին:
Թուրքական «T24» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Բահչելին վերջինիս մասին մասնավորապես
ասել է. « Վարչապետի՝ «մահչուփյանությամբ» հայտնի խորհրդականը, ով իր գրիչը միշտ
գործածել է ժողովրդի դեմ, պարզաբանել է, որ հաշտեցման գործընթացի ընթացքում շատ բաների
է հասել: Այդ խորհրդականը, կարը պատռած կարկատանի պես բացվելով, ասել է, որ տարածաշրջանի
կայունությունը կախված է ՔԲԿ-ից (Քուրդիստանի բանվորական կուսակցություն): Ահա սա է Թուրքիայի իրական պատկերը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |