Տարածաշրջան08:10, 08 Նոյեմբեր 2014
Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի նոր թանկարժեք նստավայրի մասին հարցերին

Ուրբաթօրյա աղոթքից հետո մզկիթից դուրս գալու ժամանակ լրագրողները խմբել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի շուրջ և մի քանի հարցեր տվել: Լրագրոցները մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչպես է Գյուլը վերաբերվում Էրդողանի նախաձեռնած նոր նախագահական պալատի կառուցմանը ու դրա թանկարժեքությանը: Բայց նախկին նախագահը հրաժարվել է պատասխան այդ և օրակարգային մի քանի հարցերի ևս` հանդիմանելով լրագրողներին, թե ապշած է հղված հարցերից:
«Դուք լրագրողներ եք, աշխարհը ցնցումների մեջ է, Երուսաղեմում մուսուլմանների սրբավայրերի վրա հարձակումներ են տեղի ունենում, կարծում է, թե այդ ամենի մասին հարցեր կտաք: Դուք չհարցրեցիք, բայց ես ասեմ, որ հարձակումը Աքսա մզկիթի վրա ամենաանխոհեմ, ամենաանմիտ գործն էր, որ կարող էր անել: Դա վիրավորում է ոչ միայն պազեստինցիներին կամ արաբներին, այլ բոլոր մահմեդականներին: Սա այլ բան չի, քան սադրել բոլոր մահմեդականներին»,- ըստ «Դողա հաբեր» լրատվական գործակալության` ասել է Գյուլը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ ու դժգոհություն հարուցած նախագահական նոր նստավայրը հավակնում է աշխարհում ամենամեծը (300.000քմ): Ֆինանսների նախարարը տեղեկացրել էր, որ պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |