• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:25, 08 Նոյեմբեր 2014

Էրդողանը պատասխանել է նոր նախագահական պալատը քննադատողներին

Էրդողանը պատասխանել է նոր նախագահական պալատը քննադատողներին

Թուրքմենստան կատարած այցից առաջ Էրդողանը մեկնաբանել է նախագահական նորակառույց պալատի թեմայով հնչած քննադատություններին: Վերջինս, հիշեցնելով, որ կառավարությունը մեկնաբանել է այդ թեման, ասել է. «Այս երկրում կան մարդիկ, ովքեր քարի վրա քար են դնում: Կան նաև մարդիկ, ովքեր չեն էլ երազում քարի վրա քար դնել: Վերջիններս մնացել են հին Թուրքիայում: Օզալը եկավ, մեկ-երկու ինքնաթիռ գնեց, քննադատվեց: Քննադատողներն իրենք օգտվեցին ադ ինքնաթիռներից: Եթե ուզում ենք քայլել ժամանակակից աշխարի հետ ու մրցունակ լինել, պետք է ինչ-որ բաներ անել»:

Ըստ թուրքական «Աքհաբեր» լրատվական կայքի՝ Էրդողանը հայտարարել է նաև, որ արդեն նախկին նախագահական պալատը՝ Չանքայան, կծառայի որպես կառավարության նստավայր:

«Անկարայի կառավարության շենքի դիմացի մասը շենքին չի պատկանում: Միջոցառումներ անցկացնելու ժամանակ ստիպված ենք լինում փակել փողոցը: Դա հարիր չէ Թուրքիայի պես հսկայական երկրին: Այժմ Չանքայան կծառայի որպես կառավարության նստավայր»,- նշել է Էրդողանը:

Անդրադառնալով նոր նստավայրի կառուցման ծախսերի մասին մամուլում հայտնվող տարբեր թվերին՝ Էրդողանն ասել է, որ դրանք անհիմն են:

Նշենք, որ Թուրքիայում դժգոհության ալիք էր բարձրացրել նոր նախագահական նստավայրի (Աք Սարայ) վրա ծախսվող ահռելի գումարը:

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խորհրդարանում հայտարարել է, որ նոր նախագահական պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար): Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը նկատել է տալիս, որ նոր նստավայրի միայն մուտքի սանդուղքների կառուցման վրա ծախսվել է 4 մլն դոլար: 

Թուրքիայի նոր նախագահական պալատը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Ըստ զբաղեցրած տարածքի (300.000քմ)` Էրդողանի նոր նստավայրն այժմ առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում Բրունեի սուլթանի նստավայրն է (200.000քմ):

Համեմատության համար նշվում է, որ օրինակ Անգլիայի Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 77.000քմ, Սպիտակ տունը` 55.000քմ, իսկ Կրեմլը`  25.000քմ տարածք:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}