Տարածաշրջան07:57, 11 Նոյեմբեր 2014
Էրդողան. «Ամեն մեկի ցանկություններին հարմարեցված Աթաթուրք գոյություն չունի»
Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 76-րդ
տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել
Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի և պատմության գերագույն խորհրդի կողմից
կազմակերպված միջոցառման ժամանակ:
Թուրքական «Զաման»
թերթի փոխանցմամբ՝ էրդողանը, խոսելով «Նոր Թուրքիա» հասկացության մասին, նշել է, որ
այդ մասին առաջին հիշատակումները հանդիպել է հենց Քեմալ Աթաթուրքի «Ելույթներ»
գրքում:
«Մուստաֆա Քեմալ
Աթաթուրքը 1920 թվականի ապրիլի 20-ին հիմնված Թուրքիան է համարել «Նոր Թուրքիա»,
ինչպես և մենք: Հավատում եմ, որ նոր Թուրքիան կդադարի Մուստաֆա Քեմալի անձը կամ
անունը շահարկելու գործիք լինելուց և կդառնա Թուրքիա, որտեղ զինվորը, հրամանատարը,
խորհրդարանի նախագահը, երկրի ղեկավարը և ազգային կամքը կընկալվեն որպես մեկ անձ,
մեկ մարդ»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Վերջինս ընդգծել է
նաև, որ Աթաթուրքի մահվաից հետո բոլորը նրան իրենց իրենց շահերին, գաղափարներին և
աշխարհայացքներին են համապատասխանեցրել: Հանրապետության շրջանում նրա անունը և հիշատակը շահագործելով փորձեր են
կատարվել օրինականացնել բազում գործեր, որոնք վտանգ են ներկայացրել ազգային
միասնությանը և ժողովրդավարությանը: «Ամեն մեկի անձնական ցանկություններին և
սպասելիքներին հարմարեցվածԱթաթուրք գոյություն չունի»,- եզրափակել է
Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |