• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 02:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:48, 11 Նոյեմբեր 2014

Ըստ Քըլըչդարօղլուի` Էրդողանի արածը կամ դավաճանություն է, կամ` փողի մսխում

Ըստ Քըլըչդարօղլուի` Էրդողանի արածը կամ դավաճանություն է, կամ` փողի մսխում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակիցների հետ անցկացրած ժողովում անդրադարձել է նոր նախագահական պալատի` Աք Սարայի հարցին: Ըստ «Ջումհուրիյեթ» լրատվականի` ընդդիմադիր առաջնորդը, դիմելով Էրդողանին, ասել է.

«Եթե Աք Սարայը ժողովրդի փողով ես կառուցում, ուրեմն դա դավաճանություն է, իսկ եթե քո անձնական միջոցներով ես կառուցում, դա մսխում է»:

Քըլըչդարօղլուն թուրքական իշխանություններին մեղադրել է երկիրն աշխարհի աչքին ծաղրի առարկա դարձնելու մեջ: Շեշտել է, որ նախագահական նոր նստավայրը 1000 սենյակ ունի, բայց դրանով չի որոշվում պետության ղեկավարի հարգարժանությունը: Եթե օրինակ Սպիտակ տունը 6 անգամ փոքր է Աք Սարայից, դա չնշանակեց, թե ԱՄՆ նախագահը պակաս հարգարժան է:

«Մինչդեռ Էրդողանն ու Դավութօղլուն այդպես չեն կարծում»,- դժգոհել է ընդդիմադիր առաջնորդը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խորհրդարանում հայտարարել է, որ նոր նախագահական պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար): Թուրքիայի նոր նախագահական պալատը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Ըստ զբաղեցրած տարածքի (300.000քմ)` Էրդողանի նոր նստավայրն այժմ առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում Բրունեի սուլթանի նստավայրն է (200.000քմ): Համեմատության համար նշենք, որ օրինակ Անգլիայի Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 77.000քմ, Սպիտակ տունը` 55.000քմ, իսկ Կրեմլը`  25.000քմ տարածք:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}