Տնտեսական08:21, 11 Նոյեմբեր 2014
Ստամբուլում նավթահանք հայտնաբերելու ակնկալիքներ կան
Ստամբուլի Շիլե շրջանում ակնկալիքներ կա, որ նավթի
պաշարներ կհայտնաբերվեն: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ միջազգային
մակարդակով առաջատար էներգետիկ կազմակերպություններից «Shell»-ի նավթատեղորոշիչ
նավը 2015-ի հունվարից սկսելու է որոնման աշխատանքները 2.200մ խորության վրա:
Աշխատանքները տևելու են 5 ամիս: Թույլտվությունը տրվել է Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) կողմից: Եթե որոնման արդյունքում նավթի պաշարներ հայտնաբերվեն, ապա կատարված ծախսերի 50 տոկոսը վճարելու է «TPAO»-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի էներգետիկան 70 տոկոսով կախված է էներգառեսուրսների, հատկապես՝ բնական գազի արտաքին մատակարարումներից: Այժմ թուրքական ողջ էլեկտրաէներգիայի 45 տոկոսը արտադրվում է բնական գազից, բայց էլեկտրականության պահանջարկի մշտական աճի և գազի բարձր գների պայմաններում Թուրքիան հակված է փնտրել էներգակիրների առավել էժան աղբյուրներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |