Տարածաշրջան09:28, 15 Նոյեմբեր 2014
Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում

Թուրքիայի ժանդարմերիայի զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ
Աբդուլլահ Աթայը երեկ հանդիպումեր է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար
Զաքիր Հասանովի ու սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հյուրըկալված թուրք գեներալը
խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ու ռազմավարական դաշնակցության
մասին:
Ադրբեջանցի նախարարն էլ մանրամասներ է հաղորդել սահմանային վերջին միջադեպի
մասին՝ ասելով, որ հակամարտությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության
համար, և իրենք ցանկանում են, որ այն լուծվի միջազգային նորմերի հիման վրա:
Թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ադրբաջանի սահմանապահ զորքերի հրամանատարն էլ ասել է, որ իրենց երկրի սահմանների պաշտպանության տեսանկյունից Թուրքիայի զինված ուժերի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |