Տարածաշրջան12:57, 19 Նոյեմբեր 2014
Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա: Նա իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին համանախագահելու է «Թուրքիա-Ռուսաստան բարձրաստիճան համագործակցության խորհրդի» նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ»-ը:
Ռուսական պատվիրակության կազմում Պուտինին կուղեկցեն 10 ռուս նախարարներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ճանապարհներ գտնել
2 երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալը ներկա 30 մլրդ դոլարց 2020-ին
100 մլրդ-ի հասցնելու համար: Բացի այդ նախատեսվում են բանակցություններ թուրքական մրգերի ու բանջարեղենների՝ ռուսական շուկա արտահանման ծավալների մեծացման շուրջ,
ինչը պետք լուծի վերջին իրադարձությունների հետ կապված ռուսական շուկայում առաջացած պակասորդի հարցը:
Հաղորդվում է, որ բանակցություններով
նախատեսվում է արագացնել նաև ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում
կառուցվող ատոմակայանների շինարարական աշխատանքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |