Տարածաշրջան14:03, 19 Նոյեմբեր 2014
Թուրք նախարարը խոստանում է 2015թ-ին ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը ավարտին կհասցվի 2015 թվականի վերջին: Թուրքական «Հաբեր քըթա» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը մեջլիսում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս:
Նախարարը հայտնել է, որ երկաթգծի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 440 միլիոն դոլար, երկաթգծի 83 տոկոսն արդեն պատրաստ է:
«Այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար: Այն չափազանց կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև Արևմուտքն Ասիային կապելու տեսանկյունից: Անպայման, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը պետք է ավարտին հասցնել: Մինչև 2015 թվականի վերջը այն կավարտենք»,- ասել է Էլվանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |