Տարածաշրջան11:43, 20 Նոյեմբեր 2014
«Իսլամական պետությունը» Անկարայում հավաքագրում է իրականացնում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Հաջըբայրամ թաղամասից հայտնի են 17 անձանց անուններ, որոնք հավաքագրվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահակեկչական կազմակերպության կողմից ու տարբեր ժամանակային ընդմիջումներով մեկնում են Սիրիա կառույցի կազմում կռվելու համար: Հաջըբայրամ թաղամասից Սիրիայում կռվում են 25 Թուրքիայի քաղաքացիներ, իսկ ընդհանուր առմամբ Անկարայից ԻՊ-ի կազմում կռվում են ավելի քան 50 թուրքեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվական կայքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած այս ամենին՝ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում հավաքագրումը կանխելու համար:
Հաջըբայրամ թաղամասից 18 տարեկանից ցածր բազմաթիվ երեխաներ ԻՊ-ի նկատմամբ համակրանք
ունեն: Նրանցից շատերը ժամանակավորապես հյուրընկալվում են ԻՊ-ի՝ Ռաքքայում գտնվող ճամբարներում,
ուսուցանվում և ուղարկվում են իրենց բնակավայրեր՝ կազմակերպության օգտին քարոզչություն
անելու համար:
Նշվում է նաև, որ վերոնշյալ թաղամասում քարոզչություն է ծավալում Մուրքդ Իբրահիմ անունով քաղաքացի: Սպիտակ թիկնոցով
ու երկար մորուքով այդ անձնավորությունը երեխաների շրջանում ազատ քարոզչություն է իրականացնում,
ինչի համար որևէ հետապդման չի ենթարկվում տեղական իշխանությունների կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |