• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:53, 20 Նոյեմբեր 2014

Անկարայում կքննարկվի Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան

Անկարայում կքննարկվի Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան

Հրանտ Դինք հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի Տնտեսագիտության բաժնի հետ համագործակցությամբ, 2014թ.-ի նոյեմբերի 22-23-ին Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը: Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» վերնագրով։

Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993թ.-ից։ Խորհրդաժողովը տեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում։ Այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հրանտ Դինք հիմնադրամի www.hrantdink.org կայքէջում անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով։

Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանը» անդրադառնալը՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների ասպեկտներով, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով:

Ներկա գտնվող հետազոտողների և փորձագետների միջոցով խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանները վերացնելուն և տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելուն։

Թուրքիա-Հայաստան սահմանի ներկա իրավիճակը…  

Սովետական Միության փլուզումից հետո Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրների շարքում էր։ Սակայն 1993թ.-ին Թուրքիան միակողմանիորեն  ամբողջությամբ փակեց Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Կարս - Գյումրի երկաթուղային կապը կանգնեց, իսկ ուղղակի առևտուրը և տեղացիների միջսահմանային գործունեությունն արգելափակվեց: Փակ սահմանների քաղաքականությունը ուժի մեջ է մինչ այսօր:

Փակ սահմանը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ սահմանի երկու կողմի հասարակությունների կյանքի և ընդհանրապես տարածաշրջանի վրա՝ ներառյալ պատերազմական վիճակում գտնվող Սիրիայի վրա, որը տուն է հանդիսանում բավական մեծ թվով ծագումով հայ բնակչության համար: Շրջափակման տնտեսական, քաղաքական, սոցիալական և բնապահպանական հետևանքները տեսանելի են ամենուր: Եթե փակ սահմանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր, ապա, թերևս, այն ունեցել է հակառակ ազդեցություն:

Խորհրդաժողովը կանդրադառնա մի շարք հարցերի

Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում փակ սահմանը սահմանամերձ շրջանների, սահմանից այն կողմ գտնվող բնակիչների տեսակետների և առօրյա կյանքի վրա: Իր հերթին, ինչպիսի՞ն կլինի բաց սահմանի ազդեցությունը նրանց վրա: Սահմանի բացումը կծառայի՞ որպես տնտեսական զարգացման կատալիզատոր: Որո՞նք են տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաց թողնված հնարավորություններն ու հեռանկարները: Ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի պատկերը 30 տարի անց, եթե ենթադրենք, որ կան բաց սահմաններ և, հավանաբար, ընդհանուր կամ ազատ տնտեսական գոտի: Ինչպե՞ս կարող է սահմանն ազդել Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի և համագործակցության վրա: Ինչպիսի՞ն է եղել Թուրքիայի՝ Վրաստանի, Իրաքի, Սիրիայի և Նախիջևանի հետ «բաց դռների քաղաքականության» ազդեցությունը: Կարո՞ղ է բաց սահմանը հանդես գալ որպես կատալիզատոր՝ Կովկասում ժողովրդավարության ամրապնդման և, որպես կայուն և անվտանգ էներգետիկ ու տրանսպորտային հանգույց, նրա՝ Եվրոպային ինտեգրման համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}