• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:13, 21 Նոյեմբեր 2014

Դավութօղլուի և Բարզանիի համատեղ մամուլի ասուլիսն ու զավեշտալի միջադեպը (տեսանյութ)

Դավութօղլուի և Բարզանիի համատեղ մամուլի ասուլիսն ու զավեշտալի միջադեպը (տեսանյութ)

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն գտնվում է հյուսիսիրաքյան քրդական ինքնավարությունում, որտեղ հանդիպել է իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուդ Բարզանիի հետ: Մայրաքաղաք Էրբիլում կողմերը առանձնահանդիպում են ունեցել, որից հետո հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ըստ թուրքական «Հաբերելեր» լրատվակայքի` Դավութօղլուն ներկաներին տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնում Էրբիլ կատարած այցն առաջինն է: Այցի նպատակը և քննարկված հարցերի բովանդակությունը Թուրքիայի վարչապետը կարևորել է ներքոնշյալ 4 ասպեկտներով:

1. Մարդասիրական օգնություն

Իրաքում և Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են: Թուրքիան ընդունել է արդեն գրեթե 2 մլն ներգաղթյալի: Տեղահանվածների մի մասն էլ ապաստանել են իրաքյան Քուրդիստանի տարածքում: Անկարան պատրաստակամ է աջակցել մարդասիրական օգնության հարցերում:

2. Անվտանգություն

Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ քայլեր կատարելու հեռնանկարները: Իրաքի անվտանգությունը, ըստ Դավութօղլուի, կարևոր է Թուրքիայի համար և վերջինս շահագրգիռ է այդ հարցում:

3. Քաղաքական

Իրաքում ձևավորված նոր կառավարությունը, որն իր մեջ ներառում է բոլոր քաղաքական ուժերին, դրական է տրամադրված Անկարայի հանդեպ: Դավութօղլուն դա համարել է ձեռքբերում ոչ միայն Իրաքի, այլ ամբողջ տարածաշրջանի համար:

4. Տնտեսական համագործակցություն

Կողմերը որոշում են կայացրել խորացնել և ավելի զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները:

Մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճում տեղի է ունեցել զավեշտալի մի դեպք, որը զվարճացրել է ներկաներին: Քուրդ լրագրողի` քրդերեն հնչեցրած հարցից հետո թարգմանիչը փոխանակ թուրքերեն թարգմանի Դավութօղլուի համար, քրդերեն վերաշարադրել է հարցը: Անհարմար դրության մեջ հայտնված Դավութօղլուն անզուսպ ծիծաղով խնդրել է թուրքերեն թարգամնել` պատճառաբանելով. «Քրդերեն քիչ եմ հասկանում»:

Տեսանյութն այստեղ

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}