Տարածաշրջան09:34, 27 Նոյեմբեր 2014
Լավաշի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում

Թուրքական մամուլն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը ոչ
նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու փաստին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումն ակնհայտորեն դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում, ինչի մասին վկայում են լուրերի վերնագրերը. «Լավաշը Հայաստանին հանձնեցինք», «Լավաշը Հայաստանի մշակութային ժառանգությունը դարձավ», «Լավաշը կորցրեցինք», «ՅՈՒՆԵՍԿՕ-ն շոկի մեջ գցեց Թուրքիային» և այլն:
Հյուրրիեթ» թերթն անգամ հիշեցրել է Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքի՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկելու մասին վերջերս տված խոստումը: Նախարարը ժամանակին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համատեղ մի շարք առաջարկներ են ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել տալու համար և այդ առաջարկների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում լավաշը:
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ավնի Բոսթալըն թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությանը որոշման մասին մանրամասներ ներկայացնելով, հայտնել է, որ որոշման տեքստում նշվում է, որ լավաշը օգտագործվում է նաև տարածաշրջանում և դրանից դուրս ապրող այլ հասարակություններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |