Տնտեսական13:44, 28 Նոյեմբեր 2014
Եվրամիության երկրներ կատարած Թուրքիայի արտահանումն աճել է

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց, 2014-ի հոկտեմբերին արտաքին առևտրի դեֆիցիտը ամենանվազ ցուցանիշն է արձանագրել (6.25 մլրդ դոլար)` համեմատած վերջին 7 ամիսների հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս նվազում է դիտվում` 7.4 միլիարդից 6.3-ի: Այսպիսով արաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 15.8 տոկոսով:
Փորձագետներն ակնկալում էին, որ հոկտեմբերին արտահանումը կկազմի 12.8 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 19.6 մլրդ դոլար: Մինրդեռ իրականում արտահանումը ստույգ կազմել է 12 մլրդ 933 մլն դոլար, իսկ ներմուծումը` 19 մլրդ 185 մլն դոլար: Այսպիսով արտահանումն աճել է 7.3 տոկոսով, իսկ ներմոուծման ծավալները նվազել են 1.5 տոկոսով: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունն էլ բարձրացել է 67.4 տոկոսի նախորդ տարվա 61.9 տոկոսի համեմատությամբ:
Նշվում է նաև, որ ավելացել են դեպի Եվրամիության երկրներ կատարվող արտահանման ծավալները: Նախորդ տարվա հոկտեմբերին արձանագրված 43.8 տոկոսի փոխարեն այս տարվա հոկտեմբերին գրանցվել է 44.2 տոկոս ցուցանիշ: Արտաքին առևտրի առաջին եռյակը Թուրքիայի համար կազմում են ներքոնշյալ երկրները հետևյալ ցուցանիշներով.
1. Չինաստան (2.79 մլրդ դոլար)
2. Գերմանիա (1.798 մլրդ դոլար)
3. Ռուսաստան (997 մլն դոլար)
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |