• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:04, 28 Նոյեմբեր 2014

Հռոմի պապի` Թուրքիա կատարելիք այցի օրակարգ. 5 հարց

Հռոմի պապի` Թուրքիա կատարելիք այցի օրակարգ. 5 հարց

Նոյեմբերի 28-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը կայցելի Թուրքիա: Թուրքական «Հուր հաբեր» լրատվական կայքը գրում է, որ Հռոմի պապը Թուրքիա է այցելում մի ժամանակահատվածում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, իսլամը գործիք դարձնելով, բռնություններ է գործում Մերձավոր Արևելքում :

Այս առնչությամբ  Վատիկանի գլխավոր քարտուղար  կարդինալ Պիերո Պարոլին հայտնել է, որ Հռոմի պապի Թուրքիա է այցելում շատ կարևոր ուղերձով, այն է. «Պետք է դատապարտել կրոնի միջոցով մանիպուլացիա անելը, Աստծո անունն օգտագործելով բռնություն գործելը»:

Թուրքական կայքը անդրադարձել է 5 հարցի, որոնք տեղ կգտնեն Ֆրանցիսկոս 1-ինի այցի օրակարգում:

  1. Սպասվում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը կխուսափի Սուրբ Սոֆիա տաճարում աղոթք անելուց, որտեղ իր նախորդներից Պողոս 6-ի ծնկաչոք աղոթքը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել:
  2. Սպասվում է, որ Հռոմի պապը կկրկնի  նախորդ պապի՝ Բենեդիկտոս 16-ի արածը  և կաղոթի Սուլթանահմեթ մզկիթում: Ֆրանցիսկոսը կլինի 2—րդ պապը, ով կայցելի Սուլթանահմեթ:
  3. Հռոմի պապը չի խոսի Հայոց ցեղասպանության մասին: 2013 թվականին Հռոմի պապը 1915 թվականի կոտորածները որակել էր ցեղասպանություն՝ ասելով. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»:
  4. Նա կայցելի նոր կառուցված նախագահական նստավայր՝ Սպիտակ պալատ (Աքսարայ)՝ դառնալով առաջին բարձրաստիճան հյուրը: Սակայն հնարավոր է, որ Ֆրանցիսկոսին դիմավորեն բողոքի ցույցով: Բան այն է, որ ճարտարապետների միությունը նամակով դիմել էր պապին և պահանջել չմասնակցել Սպիտակ պալատում կատարվելիք ընդունելությանը՝ այցի դեպքում զգուշացնելով հնարավոր բողոքի ակցիայի մասին:
  5. Ֆրանցիսկոս 1-ինը կհանդիպի Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի հետ: Հանդիպման ընթացքում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միասնությանն ու  համերաշխությանը վերաբերող հարցեր կքննարկվեն:

Հռոմի պապի այցի ընթացքում անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն: Անկարայի ոստիկանությունը դատարանի հատուկ որոշմամբ ոստիկաններին մեքենաները խուզարկելու արտոնություն է տվել: Այցի անվտանգությունն ապահովելու միջոցառումներում կներգրավվեն 2.700 ոստիկան և 1 ուղղաթիռ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}