Քաղաքական08:20, 28 Նոյեմբեր 2014
Չավուշօղլու. Անկարան կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ
Չավուշօղլուն Դիարբեքիրում մասնակցել է իշխանական «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային կառույցի կուսակցական ժողովին, որի ընթացքում
ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` Չավուշօղլուն հիշեցրել է, որ հայկական կողմը անպատասխան է թողել ժամանակին Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արված առաջարկը համատեղ հանձնաժողով ձևավորելու և արխիվները բացել-ուսումնասիրելու մասին: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ արտգործնախարարը նշել է, թե իբր Անկարան որոշակի նախաձեռնություններով է հանդես եկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` նշել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008-ին Հայաստան կատարած այցը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ իրենք կողմնակից են
ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը` դժգոհելով, թե հայերը դեռ «գրաված
են պահում Ադրբեջանի հողերը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |