• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական22:15, 30 Նոյեմբեր 2014

Հռոմի պապ. «Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

Հռոմի պապ.  «Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Այս առումով ի՞նչ եք մտածում»:

Ի պատասխան Հռոմի պապն ասել է.
«Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին վարչապետ Էրդողանն ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է: Ես կարող եմ ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի:  Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի:  Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի,  որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինի: Պետք է օգնենք, որ  այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի թեկուզև փոքր ժեստերի, բայց մերձեցմանն ուղղված քայլերի տարի»:

Հռոմի պապն իր խոսքում նշել է, որ այցելել է հոսպիտալացված վիճակում գտնվող Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին և հայտնել. որ վերջինս ծանր հիվանդ է:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}