• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:09, 02 Դեկտեմբեր 2014

Մահչուփյան. «Խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի քվեները կարող են գերազանցել 50%-ը»

Մահչուփյան. «Խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի քվեները կարող են գերազանցել 50%-ը»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հրապարակած հոդվածում իր տեսակետներն է արտահայտել  Թուրքիայում 2015 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Մահչուփյանը նշում է, որ իր ենթադրությունները հիմնված են այս տարվա ՏԻՄ ընտրությունների վրա, սակայն հաշվի են առնված նաև համապետական ընտրությունների առանձնահատկությունները: Հեղինակը նշում է, որ թուրքական ընտրազանգվածի մեջ 2 միլիոնանոց հատված կա, որն իր ձայները ՏԻՄ ընտրությունների ժամանակ տալիս է «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ), իսկ խորհրդարանական ընտրություններին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Ելնելով այս հանգամանքից՝ Մահչուփյանը ՏԻՄ ընտրություններին ԱԶԿ-ի ստացած 44%-ին համապետականի համար ավելացնում է ևս 4 տոկոս: Մահչուփյանի խոսքերով ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն (ԺԴԿ) էլ նախագահական ընտրությունների ժամանակ ստացած 10%-ը չի պահպանի և կրկին կիջնի ավանդական 6 տոկոսի մակարդակին:

Դավութօղլուի գլխավոր խորհրդականն  այսպես է կանխատեսում 2015-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների արդյունքները՝ ԱԶԿ-48%, ԺՀԿ («Ժողովրդահանրապետական» կուսակցություն),-24%, ԱՇԿ-15%, ԺԴԿ-6%, մնացածներ-7%:

Մահչուփյանն իր կանխատեսումներին հավելում է նաև այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների՝  ԱԶԿ-ի վարած քաղաքականությանն այժմ հավանություն է տալիս բնակչության գրեթե 60%-ը, իսկ ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի վարկանիշն այժմ ավելի ցածր է, քան վերջին ընտրությունների ժամանակ: Ի մի բերելով ընդհանուր պատկերը՝ հեղինակը նշում է, որ շատ հավանական է, որ հունիսին ԱԶԿ-ն գերազանցի 50%-ի շեմը: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}