Տարածաշրջան13:00, 02 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում հետայսու կարող են վճարել և ազատվել զինծառայությունից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հետայսու 27-ից բարձր տարիքային
խմբի արական սեռի քաղաքացիներին օրինապես հնարավորություն կտրվի ազատվել բանակային ծառայությունից՝ դրա դիմաց վճարելով 18.000 թուրքական լիրա, որը համարժեք է
մոտավորապես 8.100 ԱՄՆ դոլարին:
«2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 27 տարեկանը լրացած քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի դրամական փոխհատուցման դիմաց ազատվել զինվորական ծառայությունից: Սրա շնորհիվ առաջացած կուտակումները կթեթևանան, իսկ ստացված գումարները կփոխանցվեն երկրի ռազմա-արդյունաբերության բյուջե: Սպասվում է, որ այս նոր օրենքից կօգտվի մոտ 700.000 մարդ»,-ըստ «CNNTurk» լրատվական ծառայության նշել է վարչապետ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն`թուրքական բանակի ծառայում է 347 գեներալ և ծովակալ: Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային զորքերում զինվորական ծառայության մեջ է գտնվում 33.167 սպա 72.031 ենթասպա, ժանդարմերիայում` 5.561 սպա և 22.812 ենթասպա, առափնյա պարեկության ուժերում` 575 սպա և 320 ենթասպա: Թուրքիայի զինուժի ընդհանուր զորակազմի թիվը, աղբյուրի համաձայն, 687.617 է: Այս զինծառայողներից 481.603-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191.684-ը կազմում է ժանդարմերիան, իսկ 5.330-ն էլ` առափնա պարեկային զորախումբը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |