• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:31, 02 Դեկտեմբեր 2014

Ռուսաստանը 2015-ի հունվարի 1-ից Թուրքիայի համար 6 տոկոսով կզեղչի գազի գինը

Ռուսաստանը 2015-ի հունվարի 1-ից Թուրքիայի համար 6 տոկոսով կզեղչի գազի գինը

Դեկտերմբերի 1-ին պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը թուրք պաշտոնակցի հետ ունեցել է գրեթե 1.5 ժամ տևած առանձնազրույց: Երկու երկրների նախագահները Թուրքիա-Ռուսաստան  բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ ժողովին մասնակցելուց և առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր ստորագրելուց հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ`Պուտինն ընդգծել է, որ Գերմանիայից հետո Թուրքիան Ռուսաստանի 2-րդ խոշոր առևտրային գործընկերն է: Երկու երկրների համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ավելացնելու ռուս-թուրքական առևտրաշրջանառաության ծավալները: Տարեկան միայն Ռուսաստանից 4 մլն զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա: Ըստ Պուտինի` ծրագրվում է 2016 թվականը զբոսաշրջության տարի հռչակել երկու երկրների համար: ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ թուրքական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել նոր գազատար կառուցելու, որի միջոցով լրացուցիչ էներգակիրներ Ռուսաստանից կմատակարարվեն Թուրքիային:

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի էներգետիկ պահանջարկը բավարարել: Նոր գազատարի կառուցմանը պատրաստ ենք աջակցել: Հնարավոր է թուրք-հունական սահմանին գազաբաշխման կենտրոն ստեղծել»,- ասել է Պուտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան նշել է, որ երկուստեք նպատակադրվածություն կա 2023-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի սպառած բնական գազի 50 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանից:

Հայտնի է դարձել նաև այն, որ 2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանը Թուրքիային վաճառելիք գազի սակագինը զեղչելու է 6 տոկոսով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}