Տարածաշրջան08:04, 03 Դեկտեմբեր 2014
Էրզրումի զարգացման հիմնադրամը հայերի դեմ միավորվելու կոչ է արել

Էրզրումի զարգացման հիմնադրամը (EVRAK) ծրագրում է
հայկական սփյուռքին ուղղված հակագործողություններ իրականացնել Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցը բոլորող 2015 թվականին: Այս մասին տեղեկացնող
թուրքական «Փալան դոքեն գազեթեսի» լրատվական կայքը հայտնում է, որ հիմնադրամն ամեն
ինչ անելու է, որպեսզի միջազգային հանրությանն իրազեկի թուրք ժողովրդի ապրած
ողբերգության մասին:
Նշյալ հիմնադրամի տնօրեն Էրդալ Գյուզելը և գործադիր խորհրդի անդամները նախ ծրագրում են Ստամբուլում կազմակերպել Էրզրումի հիմնադրամների և միությունների ղեկավարների հավաք, որի ընթացքում կփոխանակվեն ապագա գործողությունների վերաբերյալ կարծիքներով:
Էրդալ Գյուզելը հայտարարել է, որ իրենք պետք է համախմբեն հայերի քարոզչական արշավների դեմ, պետք աշխարհին հայտնեն, թե ինչպես են հայ զինյալները ջարդել մահմեդական թուրքերին: Էրդալը Անատոլիայում գործող բոլոր կազմակերպություններին այդ գաղափարի շուրջ միավորվելու կոչ է արել:
Նշենք, որ թուրքերն Արևմտյան Հայաստանն անվանում են Արևելյան Անատոլիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |