Քաղաքական09:14, 04 Դեկտեմբեր 2014
Պուտինն անսպասելի առաջարկ է արել Էրդողանին ու մերժվել

Թուրքիա կատարած Պուտինի այցին հաջորդող
հրապարակումներում թուրքական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել այցի այս
ու այն դրվագները: «Հաբերլեր» լրատվական կայքը, օրինակ, տեղեկացնում է, որ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին մի
անսպասելի առաջարկ է արել ու մերժում ստացել:
Աղբյուրի համաձայն` երկու նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն Էրդողանին առաջարկել է ջանքեր գործադրել Սիրիայում ընդդիմությանը և երկրի նախագահ Բաշար Ասադին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ: Առաջարկին Էրդողանը բացասական պատասխան է տվել` ասելով. «Դա անհնար է, շանս այլևս չի մանցել»:
Պուտինը նշել է, որ իրենք տեղյակ են Սիրիայի ընդդիմադիրների հետ Թուրքիայի շփումների և նրանց վրա Անկարայի ունեցած ազդեցության մասին: Կոչ է արել օգտագործել այդ ազդեցությունը, համոզել ընդդիմադիրներին և բանակցությունների նստեցնել Ասադի հետ: Բայց Էրդողանը մնացել է անդրդվելի` պատճառաբանելով, որ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո այլևս անհնար է երկխոսության բերել իշխանությանն ու ընդիմությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |