• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:22, 05 Դեկտեմբեր 2014

Freedom House. Թուրքիայում համացանցը մասամբ է ազատ

Freedom House. Թուրքիայում համացանցը մասամբ է ազատ

Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը: Freedom House-ի ցանկում Թուրքիան համացանցի ազատության տեսանկյունից 55 միավորով հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում:

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ամենամեծ անկում ապրած երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղն է գրավում: Նախորդ տարվա համեմատ Թուրքիան կորցրել է 6 միավոր, իսկ վերջին 5 տարիների ընթացքում՝ 13 միավոր:
Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում հիշեցվում է երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների, կոռուպցիոն սկանդալի, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համախոհ լրատվամիոցների` երկրում տեղի ունեցող դեպքերի ոչ պատշաճ լուսաբանման մասին: Նշվում է, որ այս ամենին հաջորդել է  այդ ժամանակի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «Twitter» սոցիալական կայքի մասին, թե իբր վերջինս և դրա նմանները սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ ընթացքում արգելվեց մուտքը  հազարավոր կայքեր, մասնավորապես «Soundcloud»-ը, «Vimeo»-ն, «Youtube»-ը, «Twitter»-ը: 2014 թվականի ապրիլի դրությամբ Թուրքիայում արգելված կայքերի թիվը 11 հազարից հասել էր 40 հազարի:

Զեկույցը քննադատում է ազգային հետախուզական ծառայությանը տրված արտոնություններն ու լիազորությունները: Համապատասխան այդ արտոնությունների՝ երկրի հետախուզությանն իրավասություն  է վերապահվում առանց դատարանի  որոշման հետախուզություն կատարել հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների և անհատների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}