• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:59, 09 Դեկտեմբեր 2014

Թուրք պատգամավորը սահմանի ականազերծման հարցը կապել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ

Թուրք պատգամավորը սահմանի ականազերծման հարցը կապել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ

Թուրքիան, ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մրցույթ է հայտարարել Հայաստանի և մյուս հարևանների հետ սահմանամերձ գոտին ականազերծում իրականացնելու համար: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Մեհմեթ Գյունալը, անդրադառնալով այս հարցին, նախ հիշեցրել է, որ փաստորեն թուրքական ընկերությունները դուրս են մնացել հայտարարված մրցույթից:

Ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացրել, թե ինչու պիտի Թուրքիայի սահմանամերձ գոտիների ականազերծումն իրականացնեն Եվրամիության ֆոնդերը կամ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

«Ի՞նչ է, ականազերծելու համար Թուրքիան փող չունի՞,- վրդովմունք է հայտնել Գյունալը: -Ինչու է այդպե՞ս: Որովհետև մոտենում է հայերի տեղահանության 100-րդ տարելիցը: Ահա թե ինչու իշխանությունները և հանրապետության նախագահը կուլիսներում տված խոստումները պահել կարողանալու համար նմանօրինակ քայլերի են դիմում»,- ըստ թուրքական «Հաբերլեր» կայքի` եզրակացրել է ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ նախատեսվում է ականազերծել 11.5 մլն քմ տարածք Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 80 մլն եվրո: Թուրքիան հարևանների հետ սահմանամերձ գոտիներում ականազերծման աշխատանքները ցանկանում է կատարել է իր չափանիշները Եվրամիության սահմանների համալիր կառավարման քաղաքականության և ռազմավարության հետ համապատասխանեցնելու նպատակով: Ականամաքրումից հետո պիտի ներդրվեն սահմանների վերահսկման ավելի մարդասիրական և արդյունավետ ժամանակակից համակարգեր:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}